News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Երեւանում եւ մարզերում լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման ծրագրի մասին։ Լայնածավալ նախագիծը կընդգրկի մայրուղային եւ բաժանորդային ենթակառուցվածքների մեծ մասը, իսկ ներդրումների ծավալն առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի։

Նախագծի իրականացման համար Beeline-ը համագործակցության է հրավիրելու հայաստանյան գործընկերների, որոնք կկարողանան իրականացնել  սարքավորումների մոնտաժման աշխատանքները եւ միացումները, օպտիկական ցանցերի անցկացումն ու այլ աշխատանքները։ Հնարավոր գործընկերների ցանկը կազմելու համար ստեղծվել է  [email protected] փոստային հասցեն, որին մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր տեղական ընկերությունները կարող են ուղարկել իրենց տվյալները։

«Beeline-ը շարունակում է Հայաստանն ու երկրի բնակիչներին կապի բոլոր տեսակներով ապահովելու գեղեցիկ ավանդույթը։ Մենք շարունակում ենք առաքելությունը, որը սկսել ենք ավելի քան մեկ դար առաջ, եւ այսօր պատրաստ ենք բավականին զգալի ներդրումներ կատարել  ի շահ երկրի ու մեր հաճախորդների։ Մենք շատ ուրախ կլինենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, որպեսզի միասին դարձնենք կյանքը ու կապը Հայաստանում ավելի լավն ու առաջադեմը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ապագա ներդրումները, առաջին հերթին, շատ դրական կանդրադառնան Beeline-ի ֆիքսված ինտերնետ կապի որակի վրա, կօգնեն հաճախորդներին տրամադրել բարձրագույն որակի կոնվերգենտ ծառայություններ, կնպաստեն հնացած անալոգային կայանների փոխարինմանը գերժամանակակից կայաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ