News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական ծառայողները կարող են ինքնուրույն ընտրել սոցփաթեթով բուժման համար բուժհաստատությունը: Ծրագրի շրջանակում հիվանդանոցային ծառայությունների վճարման նոր կարգը հաստատվեց կառավարության հուլիսի 27-ի նիստում:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին բավական է, որ ծառայողը դիմի իր ապահովագրողին, անձնագիրը կամ id քարտը ներկայացնի եւ ասի, թե որ հիվանդանոցոմ կցանկանար բուժում ստանալ: Ոչ մի այլ փաստաթուղթ կամ տեղեկանք չի պահանջվի: Մնացյալը ապահովագրական ընկերության եւ հիվանդանոցի փոխհարաբերությունների գործն է:

Ըստ որում, Ալթունյանի խոսքով, եթե հիմա հիվանդանոցներին նախապես են վճարում, տարեսկզբին, ապա այժմ կվճարեն միայն ըստ տրամադրած ծառայությունների փաստի: Սա բուժհաստատությունների համար մրցակցության նոր խթաններ կստեղծի:

Բարեփոխումը կառնչվի պետական հաստատությունների ծառայողներին, որոնք սոցփաթեթի շրջանակում ապահովագրություն ունեն (հիմա այսպիսի 80-100 հազար մարդ կա): Կես տարի հետո ծրագիրը կփորձարկեն արդեն արտապետական հատվածում՝ այն առաջարկելով 612 հազար սոցիալապես անապահով քաղաքացիներին: «Եթե տեսնենք, որ բժշկական ապահովագրությունը նրանց համար օգտակար է եղել, ապա եւս մեկ տարի հետո արդեն համընդգրկուն բժշկական ապահովագրության նախագիծ կառաջարկենք»,- հավելեց Լեւոն Ալթունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ