News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր՝ հուլիսի 27-ին, իրենց խմբակցության արդեն իսկ նախկին անդամներ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին անվանեց «ոչնչություններ»:

Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով խմբակցությունից հեռացած են անկախ անդամ դարձած Պետրոսյանին եւ Պարակշիեւին, Փոստանջյանը նշեց. «Իրենք մեզ չեն հետաքրքրում, մենք նրանց ցտեսություն ենք ասել, իրենք պետք է հասկանան իրենց դերը կյանքում, հաստատ ավագանու կամ «Երկիր Ծիրանիի» մեջ չէ նրանց դերը: Իրենց արդեն ճանապարհել ենք, իրենք ոչնչություն են, հետեւաբար այդ ոչնչությունների դերը մեր կողքին չէ»:

Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին կուսակցության ղեկավարությունը  մեղադրում է դավաճանության մեջ: Նրանց առաջարկել էր լքել Երեւանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիեւը հայտարարել են, որ լքելու միայն խմբակցությունը։

Տպել
Ամենաշատ