News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մանրամասներ հրապարակել Բաքվում դատապարտված Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների հանդիպումից՝ դա համարելով բլոգերի անձնական գործը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել նման խնդրանքով: Մենք չենք կարող մանրամասներ ներկայացնել Ադբրեջանում Իսրայելի դեսպանության աշխատակիցների եւ Ալեքսանդր Լապշինի հանդիպումից: Դա Ալեքսանդր Լապշինի անձնական գործն է, եւ մենք չենք կարող տեղեկություն տրամադրել այդ մասին»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ բլոգերի փաստաբան Էդուարդ Չերչինը հաղորդել էր, որ Լապշինն Իսրայելին արտահանձնվելու մասին խնդրագիր է ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ