News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հազիվ թե ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժեղ հարված հասցնեն Ռուսաստանին, ինչպես 2014 թվականի վերջին։ Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը մեկնաբանելու խնդրանքին։

«Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովոր է նման պատժամիջոցների պայմաններում աշխատել։ Այդ պատճառով այս անգամ շուկաներն այդ լուրին ավելի թույլ արձագանքեցին։ Ռուբլու փոխարժեքը մի փոքր ընկավ, բայց ոչ այնքան, որքան 2014 թվականի վերջին։ Այդ պատճառով պետք չէ Հայաստանի համար բումերանգի արդյունք սպասել՝ տրանսֆերների կրճատման կամ ռուսների՝ հայկական ապրանքները գնելու ցուցանիշի նվազեցման տեսքով»,-նշեց նախարարը։

Մասնավորապես, նախագիծը նախատեսում է խստացնել սահմանափակումները ԱՄՆ-ից հետազոտության համար տեխնոլոգիաներ փոխանցելու եւ ստորջրյա հանքերում ու արկտիկական շելֆում, ինչպես նաեւ թերթաքարե կազմավորումներում ռուսական նավթի արդյունահանման հետ կապված։ Նախկինում սահմանափակումները գործել են Ռուսաստանի խոշոր նավթագազային ընկերությունների դեմ, այժմ դրանք կտարածվեն բոլոր փաթեթների վրա, որտեղ դրանցից մեկն ավելի քան 33 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ