News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 6 մարդ է զոհվել Բրազիլիայի կենտրոնական Հոաս նահանգի Ժուսարա քաղաքի բանտում խոռվության ժամանակ։ Եվս մի քանի դատապարտյալներ փախուստի են դիմել։

Անկարգությունները սկսվել են հուլիսի 26-ի երեկոյան, երբ դատապարտյալների խումբը հարձակվել է հսկիչների վրա։ Միաժամանակ մի քանի դատապարտյալներ այրել են իրենց խցերում ներքնակները։ Հրդեհը հանգցնելու համար հրշեջների են կանչել։ Այս մասին հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով Estadao-ն։

Դատապարտյալների խմբին հաջողվել է զենք գողանալ ու փախուստի դիմել։ Նախնական տվյալներով՝ ազատության մեջ են հայտնվել 8 հանցագործներ։

Նշվում է, որ սպանված դատապարտյալներից մեկը գլխատված է եղել։ Եվս երկու զոհերի մարմիններն այրված են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ