News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին Հայաստանը ԱՄՆ-ին կրկին կառաջարկի կնքել կրկնակի հարկման դեմ պայմանագիրը: Այս մասին հուլիսի 27-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը նշում է, որ նման պայմանագրի բացակայությամբ իր ընկերությունների համար դժվարություններ չի տեսնում: Այսուհանդերձ, չնայած հնարավոր է, որ նկատելի դժվարություններ չկան, սակայն հարկերը կրկնակի վճարելու հեռանկարը կարող է շատ պոտենցիալ ներդրողների վախեցնել: Ով ոչ ոք չգիտի, թե ամերիկյան քանի ընկերություններ են դրա պատճառով հրաժարվել Հայաստանում աշխատելուց (կամ հայկականները՝ ԱՄՆ-ում): Սա հայկական կողմի հակափաստարկն է:

Արամյանը նշեց, որ կրկնակի հարկման դեմ պայմանագրով նախատեսվում է, որ հարկման միեւնույն օբյեկտը (գործարքը, շահույթը, եկամուտը) կարող է միայն մեկ անգամ հարկվել: Այլ խոսքով՝ եթե արտասահմանում աշխատող հայկական ընկերությունը հարկվել է, ապա Հայաստանում  արդեն չեն կարող երկրորդ անգամ հարկել (եւ հակառակը): Միակ դեպքը, երբ սա հնարավոր է, հետեւյալն է՝ եթե արտասահմանյան հարկը տեղականից ցածր է, ապա կարելի է տարբերությունը պահանջել (օրինակ՝ եթե Ռուսաստանում եկամտահարկը 13 տոկոս է, իսկ Հայաստանում՝ 24,4 տոկոս, Հայաստանը կարող է 11,4 տոկոսը հարկել):

Հայաստանն այսպիսի պայմանագրեր է կնքել արդեն 47 երկրների հետ, այս տարի վերջինը Իսրայելն է եղել: Իսկ հունիսին երկիրը նման պայմանագրերին ավելի լավ պատրաստված դարձավ, քանի որ միացավ BEPS-ի (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության նախաձեռնություններ) 15-րդ գործողությանը: Այս Գործողությունը հնարավորություն է տալիս միատեսակ մեկնաբանել կրկնակի հարկման դեմ պայմանագրերը: «Նշանակում է՝ երկիրն ավելի կանխատեսելի պայմանագրային գործընկեր է դառնում: Հոկտեմբերին մենք ցանկանում ենք ԱՄՆ հետ պայմանագրի հարցը կրկին բարձրացնել՝ այս փաստարկը հաշվի առնելով»,- ամփոփեց ֆինանսների նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ