News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելական «Եշ Ատիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն եւ սատարել քրդական պետության կազմավորումը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանի պահվածքի:

Լրագրողների հետ զրույցում Լապիդը նշել է, որ Թուրքիան ամեն անգամ ավելի ու ավելի ցավոտ է հարվածում Իսրայելին, գրում է Jerusalem Post-ը:

«Մենք պետք է ասենք՝ լավ, հասկացանք, հիմա մենք մեր քաղաքականությունը կունենանք: Այս պահից մենք սատարում ենք քրդական անկախ պետության ստեղծումն ու պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է անենք այն ամենը, ինչ չենք արել, երբ լավ հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, քանի որ այլեւս դրանք չունենք եւ չենք ունենա ապագայում»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Յաիր Լապիդը նաեւ կոչ է արել հրաժարվել դեպի Թուրքիա գազային խողովակաշարի գաղափարից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում բոլոր մահմեդականներին կոչ էր արել այցելել Տաճարի լեռ եւ պաշտպանել Ալ Աքսան այնպես, ինչպես Մեքքան եւ Մեդինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես երկրապահ եմ, պատերազմի մասնակից, շատ ծանր եմ տարել հողերի հանձնումը. Ցեղասպանությունից փրկվածի ժառանգ
Հորական տատիկիս ծնողները Ղարսից են եղել, իրենց ծնողներին իրենց աչքի առաջ...
«Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու
Մի օր լսեցի, որ Վանում Արալեզ գյուղում, որը հիմա այլ անուն ունի, գերեզմանոց են քանդում մեքենաներով: Անմիջապես գնացի, կանգնեցրի, ոսկորները հավաքեցի...
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը վստահեցնում…
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ…
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբը
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության…
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Նրանք հայրենասիրական եւ ՀՅԴ-ին նվիրված երգեր ն երգել...
Ամենաշատ