News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` Բագրատաշենի մաքսային կետում, Վրաստանի Հանրապետությունից ՀՀ ժամանած Գ. Ա.-ի ավտոմեքենայի մաքսային հսկողության ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված` 46.085.000 ՀՀ դրամ արժողությամբ 2,7 կգ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ոսկյա զարդերը պատկանել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Բ. Ս.-ին, ով նախապես տեղյակ լինելով, որ դրանք ենթակա են հայտարարագրման, ՀՀ քաղաքացի Գ. Ա.-ին խնդրել է զարդերի փաթեթն իր ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ: Վերջինս էլ, դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան: Գ. Ա.-ի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 3մլն դրամի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Գ. Ա.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է, ուստի վերը նշված քրեական գործի նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ