News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Թոմոմի Ինադան հրաժարական կներկայացնի՝ կապված սխալների եւ ձախողումների շարքի հետ, հայտնում է NHK-ն:

Ինադան, որը համարվում է վարչապետ Սինձո Աբեի հովանավորյալը եւ նրա հնարավոր ժառանգորդը, ստիպված է պաշտոնից հեռանալ կադրային վերադասավորումների շրջանակում, որոնք նախատեսված են հաջորդ շաբաթ:

Այս տարվա մարտին նախարարը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն հրապարակումից հետո, որում նշվում էր, որ նա փորձել է թաքցնել Հարավային Սուդանում իրադրության վատթարացման մասին տեղեկությունները, որտեղ ճապոնացի զինծառայողները մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը: Նա հերքել է տեղեկությունները թաքցնելուն իր մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ