News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանն առաջադրվելու է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեւորգյանը:

«Առաջիկայում գումարվելու է միության համագումարը, որի ժամանակ էլ կվճռվի միության նոր նախագահի հարցը: Իմ տեղեկություններով, այս պահին կա 7-8 թեկնածու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո միության նախագահի տեղը թափուր է մնացել: Ըստ մամուլի հրապարակումների՝ Կինեմատոգրաֆիստների միության ներկայիս ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ եւ Ռուբեն Գեւորգյանցի որդուն նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետաձգելով միության համագումարը մեկ տարի ժամանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ