News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

3 տարեկան Դավիթը ծնվել է սրտի բնածին արատով, նրա մոտ ժիշկները ախտորոշել են՝ «Տետրադա Ֆալլո» (սրտի արատ)՝ թոքային զարկերակի փականի բացակայությամբ: NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը՝ Սեւակ Օհանյանը, նշեց, որ Դավիթն արդեն մեկ անգամ վիրահատվել է, սակայն, այժմ էլ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել՝ թոքի վրա տեղադրված փականը փոխելու համար: Հայաստանում բժիշկները այս վիրահատությունը ռիսկային են համարել եւ խորհուրդ տվել այն անել Ֆրանսիայում:

ֆրանսիական կլինիկան պատրաստակամություն է հայտնել ընդունել, հետազոտել ու անհրաժեշտության դեպքում վիրահատել երեխային,որը կարժենա 18 հազար եվրո:

«Մեր ունեցած գումարից 7 հազար եվրո պակասում է, մնացած գումարը տարբեր բարերարների ու կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք հավաքել»,-ասաց նա:

 Օհանյանների ընտանիքում աշխատողը միայն հայրն է, բայց միեւնույնն է, մայրիկի ասելով, չեն հասցնում, ամսական 70 հազար դրամ Դավիթին անհրաժեշտ դեղորայքի վրա է ծախսվում, ապրում են Աբովյանում վարձակալած բնակարանում: Իսկ ընտանիքի ամենափոքրը դեռ 3 ամսական է:

Փոքրիկ Դավիթին օգնելու համար կարող եք փոխանցում անել հետեւյալ հաշվեհամարներին

Ardshinbank

Օհանյան Սեւակ Իվանի

2479800059840000     USD

2479800059840010     EUR

2479800059840030     AMD

2479800059840020     RUR

Sevak Ohanyan

ConverseBank  ArCa card

1930055566600100-AMD

Կամ զանգել Սեւակ Օհանյանին՝ 093 56 54 50 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ