Աֆղանական Պակտիկա նահանգում Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի ուժայինների համատեղ գործողության ընթացքում սպանվել են «Ալ Քաիդա»-ի հետ կապված երկու խմբավորումների պարագլուխներ, եւս մեկին հաջողվել է գերեվարել։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով աֆղանցի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ զինծառայողների ու ահաբեկիչների բախումը տեւել է ամբողջ գիշեր եւ հինգշաբթի՝ «զբաղեցնելով» օրվա մի մասը։