Կառավարությունը հուլիսի 27-ի նիստում հաստատեց ԱԱՀ-ից ազատելու համար դրամաշնորհային ծրագրերի ընտրության կարգը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ ԱԱՀ-ից կազատվեն այս ծրագրերի շրջանակում փոխանցվող եւ մատուցվող ապրանքներն ու ծառայությունները: Կընտրվեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տուրիզմի, կրթության, էներգետիկայի զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ այլ ծրագրեր, որոնք ուղղված են երկրի տնտեսության զարգացմանը: