News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն 19.12.2016թ.-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն թվականի ապրիլ-մայիսի ընթացքում՝ իր ծանոթ Հ. Ա.-ի միջնորդությամբ, գյուղատնտեսական վարկ ստանալու նպատակով դիմել է Երեւան քաղաքի բանկերից մեկի աշխատակցին, ում Հ. Ա.-ի միջոցով կաշառք է տվել` վարկն արագ ձեւակերպելու համար: Ս. Գ.-ն նաեւ հայտնել է, որ բանկի հիշյալ աշխատակցի կողմից ներկայացված փաստաթղթերն առանց կարդալու ստորագրել է, սակայն մի քանի օր անց պարզել է, որ ինքը ոչ թե վարկառու է, այլ երաշխավոր:

Ընդ որում, վարկը հաստատվելուց հետո պարզել է նաեւ, որ որպես վարկառու հանդես եկած այլ անձին փոխանցված 30.000 ԱՄՆ դոլար գումարը վերցրել է Հ. Ա.-ն, ով պարտավորվել է մեկ ամսվա ընթացքում այն վերադարձնել իրեն, սակայն փոխարենը խարդախությամբ հափշտակել է:

Ս. Գ.-ն նաեւ հայտնել է, որ Հ. Ա.-ն վերը նշված վարկի գումարից կաշառք է տվել դատական համակարգի պաշտոնատար անձին` քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ընկերոջ օգտին գործողություններ կատարելու համար:

Այսպիսով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ