News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է ընտանեկան դատարաններ ստեղծել, որոնք կքննեն ընտանիքներում բռնության հետ կապված գործերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 27-ին ասաց Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը։

Պետրոսյանը նշեց, որ 2017 թվականին «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության տվյալներով Հայաստանում ընտանեկան բռնության հետեւանքով սպանության 4 դեպք է գրանցվել։ Նրա խոսքով՝ 2016 թվականին գրանցվել է նման 11 դեպք։

Պետրոսյանն ընդգծեց ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու կարեւորությունը։ «Պետությունը պարտավոր է ընտանիքներում բռնության մասին օրենք ընդունել։ Հիմնականում խոսում են ընտանիքում կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Սակայն բռնության են ենթարկվում նաեւ ընտանիքի այլ անդամներ՝ մյուս անդամների կողմից։ Դա չի կարող չազդել երեխայի հոգեկան ներաշխարհի բնական զարգացման վրա»,- նշեց կենտրոնի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news