News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կփորձենք չկրճատել առողջապահության ծախսերը։ Այս մասին հուլիսի 27-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով 2018-2020 թվականների կառավարության միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ հարցին։

Ծրագիրը նախատեսում է կրճատել առողջապահության ծախսերը։ Առողջապահության նախարարությունը փորձում է հիմնավորել իր ծախսերն ու պահպանել դրանք, սակայն այսպես թե այնպես, անհրաժեշտ կլինի կրճատել վարչական ծախսերը, ինչպես նաեւ տնտեսել պետական գնումների հարցում՝ կենտրոնացման հաշվին։

Նշենք, որ 2017 թվականին առողջապահության վրա նախատեսվում է ծախսել 84 մլրդ դրամ (175 մլն դոլարից մի փոքր պակաս), 2018 թվականին՝ 78.4 մլրդ, իսկ 2019 եւ 2020 թվականներին՝ 75.3 եւ 73.6 մլրդ դրամ համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ