News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՊՆ N զորամասի  հարակից տարածքում հուլիսի 23-ի երեկոյան կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին:

Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2017 թ. հուլիսի 23-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի՝ 2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):  Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի տարածված տեղեկատվության համաձայն՝ չորրորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ հաստատեց զինծառայողի հարազատների հետ՝ զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով:

Ըստ հարազատի հայտնած տեղեկատվության՝ Վարդան Մելքոնյանը ծառայում էր «Նուբարաշեն» զորամասում արդեն 1 տարի եւ 2 ամիս եւ ծառայության ընթացքում որեւէ դժգոհություն չի ունեցել, բավականին հանգիստ բնավորություն է ունեցել: Այդ ժամանակահատվածում արձակուրդի նպատակով տուն է եկել 3 անգամ եւ այդ ընթացքում եւս որեւէ դժգոհություն հարազատները չեն նկատել: Ըստ հարազատի՝ Վարդանը ամեն երեկո հեռախոսով զրուցել է մոր հետ: Դեպքի նախորդ օրը՝ 2017թ-ի հուլիսի 22-ին, մեկ օրով արձակուրդ է ստացել եւ ընկերների հետ գնացել է Երեւան զբոսնելու:

Այդ օրը եւս  սովորության համաձայն, զանգահարել է մորը: Հեռախոսին պատասխանել է քույրը՝ ասելով, որ քիչ հետո մայրը կզանգահարի:  Երեկոյան 23։00-00։00 սահմաններում մայրը զանգել է տղային, սակայն տղան չի պատասխանել, քիչ հետո տղան հետ է զանգել, մայրը հարցրել է, թե ինչու չի քնում այդ ուշ ժամին, տղան ասել է, որ  շոգ է՝ չի  կարողանում։ Մինչեւ 00։40 սահմաններում խոսել է մոր եւ քրոջ հետ, ապա ասել, որ գնում է քնելու, որ վաղն էլ գնա եկեղեցի մոմ վառելու։

Դրանից հետո Վարդանը զանգահարել է Վանաձորի ընկերներից մեկին եւ 20 000 դրամ խնդրել, ընկերոջ այն հարցին, թե ինչի համար է ուզում այդ գումարը, Վարդանն ասել է, որ ուզում է գալ Վանաձոր։

Ընկերն ասել է, որ այդ պահին իր մոտ չկա գումար, բայց երբ ինքը գա Վանաձոր՝ անհրաժեշտ գումարը կտա։ Քիչ հետո ընկերը հետ է զանգահարել՝  պարզելու նրա Վանաձոր գալու նպատակի մասին, սակայն  չի կարողացել կապվել նրա հետ։ Առավոտյան զորամասի հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ գտնվող ծառից՝ իր գոտիով կախված վիճակում։

Հարազատը նաեւ հայտնեց Կազմակերպության աշխատակիցներին, որ դիակի զննությանը ներկա են գտնվել եւ բռնության հետքեր չեն նկատել, բացի որոշ  քերծվածքների, որոնք առկա են եղել բազուկների վրա:

Հարազատները չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպան լինել, դրա համար չուներ որեւէ անձնական կամ այլ պատճառ, նաեւ հնարավոր չեն համարում գոտիով ծառից կախվելու տարբերակը:

Մտահոգություններ ունեն, որ տղային սպանել են կախելու միջոցով կամ սպանել են եւ հետո կախել ծառից:

Միակ կասկածը Վարդանի ունեցած խոսակցությունն է զինծառայակիցներից մեկի հետ, որը հայտնի է դարձել հարազատներին եւ դա կարող էր նման իրավիճակի պատճառ հանդիսանալ:

Ըստ հարազատների` այն, ինչ կատարվել է, կատարվել է զորամասի շրջանակներում, որեւէ արտաքին գործոն չի եղել: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն:

Ծառայակիցը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ