Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը բացահայտվել է: NEWS.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ 1 անձ ձերբակալվել է:
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել եւ ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է: