News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄն-ում հիմա տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ հակառուսական հիստերիա՝ նախագահական ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության թեմայի շուրջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ Ֆինլանդիայի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես չեմ համարում, որ դա հետաքննություն է, քանի որ հետաքննությունը ենթադրում է բոլոր հանգամանքների ամբողջականության պարզում, հաշվի առնելով պատճառները, լսելով տարբեր կողմերին։ Մենք տեսնում ենք պարզապես հակառուսական հիստերիայի աճ։ Ամենայն հավանականւթյամբ, դա ռուսատյացական գործիքների գործածում է ներքաղաքական պայքարում, տվյալ դեպքում ԱՄՆ նախագահի ու ԱՄՆ ներսում նրա քաղաքական հակառակորդների պայքարում»,- ասել է Պուտինը։

ԱՄՆ կոնգրեսում հիմա անկախ հետաքննություն է իրականացվում ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության կապակցությամբ։ Նույնատիպ հետաքննություն էլ ՀԴԲ-ն է վարում։Ամերիկյան լրատվամիջոցներում կանոնավոր հայտնվում են հաղորդագրություններ, որպես կանոն, անանուն աղբյուրներ վկայակոչելով , Թրամփի նախընտրական շտաբի անդամների ու ռուս չինովնիկների ու գործարարների շփումների մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ