News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության աշխատակազմը հայտնել է երկրի օդանավակայաններում ուղեբեռերի զննման նոր, ավելի խիստ կանոնների մասին, փոխանցում է Mashable-ը։

Նշում են, որ հիմա գործակալությունը ռենտգենով զննման համար ուղեւորներից պահանջում է առանձին տուփի մեջ դնել բջջային հեռախոսից մեծ ցանկացած էլեկտրոնային սարք։

Ուղեւորների մեծ մասը մինչ այդ էլ պետք է նոութբուքերը առանձին տուփի մեջ տեղադրեին, բայց հիմա այդ կանոնը վերաբերում է նաեւ պլանշետներին, էլեկտրոնային գրքերին ու մյուս խոշոր սարքերին։

Գործակալությունում նշել են, որ այս հասարակ քայլը կօգնի աշխատակիցներին ավելի լավ տեսնել սարքը սկանավորման ժամանակ։

Այս պահին ծրագիրը գործում է ԱՄՆ 10 օդանավակայաններում, բայց հիմա այն տարածվելու է նաեւ երկրի բոլոր մյուս օդանավակայանների վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ