News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չպետք է հրաժարվեր վրացական անձնագրից։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով Սահակաշվիլուն ուկրաինական անձնագրից զրկելու հետ կապված իրավիճակը։

«Ես շատ ափսոսում էի, որ Սահակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից։ Քանի որ երկրի նախկին առաջին դեմքը, որը երկու անգամ նախագահ է ընտրվել, պետք է վրացական քաղաքացիություն ունենա։ Մարդը, որը եղել է Գերագույն հրամանատար, չպետք է լքի իր երկիրը»,- շեշտել է նախագահը, գրում է «Վրաստան օնլայնը»։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Միխայիլ Սահակաշվիլու ուկրաինական քաղաքացիությունը չեղարկվել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ