News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 27-ին, այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը եւ նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը:

Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել: Եվս 4 միջազգային ցուցահանդես հիմնադրամի համաֆինանսավորմամբ նախատեսվում է կազմակերպել աշնանը:

Ընթացքի մեջ են 20-25 պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները՝ 800-850 մլն ՀՀ դրամին համարժեք ապրանքների արտահանման վերաբերյալ։ Աբու Դաբիում, Հռոմում, Երեւանում կազմակերպված միջազգային գործարար համաժողովներն ավարտվել են արտահանման ու ներդրումների 15 կոնկրետ պայմանագրերով. 10 մլն եվրո կներդրվի բարձր տեխնոլոգիաների, 2 մլն ԱՄՆ դոլար՝ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում, ներդրումներ կիրականացվեն նաեւ էներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառներում, սկսվել է Հայաստանից դեպի արաբական երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտահանումը, ընթացքի մեջ են դեղորայքի արտահանման համար անհրաժեշտ գրանցումները:

ՀԶՀ միջազգային համագործակցության, դրամաշնորհային ծրագրերի, մարքեթինգի, հետներդրումային սպասարկման եւ ծրագրերի բաժինների ղեկավարները վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել են ըստ ոլորտային ուղղությունների նախատեսվող ծրագրերը: Կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հավակնոտ ծրագրերի նախաձեռնումը՝ հստակ հայտանիշների եւ կոնկրետ ակնկալվող արդյունքների սահմանմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ