News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուրգադայում հարձակման ժամանակ ծանր վիրավորում ստացած՝ Չեխիայի քաղաքացին մահացել է Կահիրեում Նասերի անվան հիվանդանոցում, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

«Չեխիայի քաղաքացին մահացել է ստացած վիրավորումներից։ Նրա վիճակը կայունացվել էր, իրականացվել էին նախապատրաստական միջոցառումներ նրան բժիշկների ուղեկցությամբ ու Եգիպտոսում Չեխիայի դեսպանատան հսկողության տակ հայրենիք տեղափոխելու համար։ Սակայն երեկ նրա վիճակն անսպասելիորեն վատացել է, նրա կենսական կարեւորության օրգանները առավոտյան սկսել են չգործել»,- պատմել են հիվանդանոցից ։

Բժիշկների խոսքով մյուս երեք տուժած կանանց վիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Գերմանիայի երկու կին զբոսաշրջիկներ զոհվել էին, Հայաստանի երկու քաղաքացի, Ռուսաստանի ու Չեխիայի մեկական քաղաքացիներ էլ վիրավորում էին ստացել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով՝ Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին։ Հարձակվողը ձերբակալվել է։ Նրա արարքի դրդապատճառների մասին դեռ պաշտոնական վարկած չի հրապարակվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ