News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում չի գործում կրթական համակարգ, որն ուղղված է հետագա աճի ու առաջխաղացման խրախուսմանը։ Այս մասին կրթության ոլորտի հարցերով հասարակական քննարկման ժամանակ հայտնել է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Խաչատրյանը կրթության ընդհանուր համակարգը համեմատել է սոցիալական վերելակի հետ։

«Հայաստանում, ցավոք, կրթական վերելակը չի աշխատում։ Ու այն առանձնապես չի աշխատում սոցիալապես անապահով խավերի համար։ Այս պահին մենք իրոք ունենք սոցիալապես բեւեռականացված երկիր»,- պարզաբանել է փորձագետը, հավելելով միաժամանակ, որ հիմա տվյալ սոցիալական բեւեռականացումը սկսում է դրսեւորվել նաեւ կրթական համակարգում։

Փորձագետը նշել է, որ Հայաստանում կա մարդկանց որոշակի խավ, որը կարող է իրեն թույլ տալ ստանալ բարձրագույն կրթություն, այդ թվում արտասահմանում, մինչդեռ երկրի քաղաքացիների հիմնական մասը ստիպված է օգտվել այն կրթությունից, որը տամադրում է պետությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության ծրագրով, 2018-2020 թթ գիտակրթական ոլորտի համար ծախսերը կրճատվելու են մինչեւ ՀՆԱ 1․85 տոկոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ