News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին CNN-ի եթերում հայտնել է, որ անհրաժեշտ է համարում ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ, որի անդամներն ամերիկյան քաղաքացիություն ունեն։

«Հիմա ընտանիքի հետ լինելու ժամանակն է, նրանք ԱՄՆ քաղաքացիներ են»,- ասել է Սահակաշվիլին պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ նա հիմա «երկիր չունեցող մարդ է»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլուն զրկել է քաղաքացիությունից։

Սահակաշվիլու գնահատականով, իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկելը Կիեւի իշխանությունների արշավի մի մասն է, որի նպատակն է հեռացնել «քաղաքական մրցակիցներին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ