News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը շների օթևանից վերցրել է Տորի մականունով թափառական շուն, հայտնում է South China Morning Post-ը։

Փոքր սև շանը ակտիվիստները երկու տարի առաջ էին հայտնաբերել Սեուլի շրջակայքում։ Կենդանին ծեծված էր ու կապված լքված ֆերմայում։ Կենդանիների պաշտպանների տվյալներով, այդ շան նախորդ տերը  սննդի մեջ շան միս էր գործածում։

Մունը նկատել էր շանը շների ապաստան այցելության ժամանակ ու խոստացել, որ կվերցնի շանը։ Հարավային Կորեայի նախագահը արդեն ունի որսորդական շուն՝ Մարու մականունով ու կատու, որը նույնպես կենդանիների ապաստանից է վերցված։

Նախագահի արարքը ըստ արժանվույն են գնահատել բազմաթիվ կորեացիներ։ «Տորի, դու լավագույն տերն ես ունենալու»,- հիացած գրել են օգտատերերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ