News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՏՄ նոր կանոնների համաձայն՝ ավելի քան 5 կգ միրգ ու բանջարեղենով սահմանը հատել հնարավոր է միայն ֆիտոսանիտարական հավաստագրով։ Բայց այն Հայաստանում ստանալն անվճար է ու բավականին արագ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի Գյուղնախի սննդամթերքի անվտանգության հարցերով պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը։

Սանիտարական հավաստագրերը պահանջվում են թարմ բուսական արտադրանքի համար, այսինքն ոչ պահածոների։ Դրանք կարելի է ստանալ Պետծառայության կետերում սահմանին, այդ թվում օդանավակայանում, կամ էլ կենտրոնական բաժանմունքում, Երեւանում։ Դրանք տրամադրվում են անվճար ու տեղում՝ մի քանի րոպեում, հավելեց նա։

«Այդ պահանջը առաջ էլ է եղել մեր օրենսդրությունում, պարզապես առանց փաստաթղթի թույլատրվող առավելագույնը ավելի բարձր էր։ Հիմա այն համաձայնեցվում է եվրասիականի հետ ու առավելագույնը նվազեցվում է մինչեւ 5 կգ։ Դրա համար էլ, եթե մեր քաղաքացիներն ուզում են օրինակ իրենց հարազատների համարարտասահման տանել մրգերով լի մեծ պայուսակ, նրանք պետք է իմանան, որ այսուհետ գործում է նման պահանջ ու պետք է ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր։ Իսկ ստանալը, ես արդեն ասացի, շատ հեշտ է»,- հավելեց Կարապետյանը։

Բայց եթե այդ 5 կգ-ն գերազանցող միրգ բանջարեղենը ոչ թե արտահանում են, այլ հակառակը, ներմուծում (օրինակ մի քանի կգ մանդարին կամ կիվի Վրաստանից) ապա հավաստագիր պետք է ստանալ ոչ թե Հայաստանում, այլ այդ երկրում։

Այն հարցին, թե ինչպես կարելի է այն ստանալ,  միրգը գնելով փողոցային շուկայից, Կարապետյանը պատասխանեց «Մյուս երկրի սանիտարական մարմինների մասին ես բնականաբար չեմ կարող խոսել։ Բայց մեզ մոտ այն ստանալը շատ հեշտ է։ Ինչ վերաբերում է հասարակ քաղաքացներին, առեւտրականներին, ապա նրանք այդ պահանջները վաղուց գիտեն ու գավաստագրեր ստանում են։

Ուզում եմ շեշտել, որ այս փաստաթուղթը պաշտոնյաների քմահաճույքը չէ։ Այն հավաստիացնում է, որ մթերքները չեն պարունակում ախտածին ու վնասակար օրգանիզմներ։ Դրա համար էլ պահանջը կարեւոր է կատարել»,- հավելեց Կարապետյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ