ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գծանկարն աճուրդում վաճառվել է 29 հազար դոլարով: Այս մասին նշված է Nate D. Sanders Auctions աճուրդի տան պաշտոնական կայքում, փոխանցում է Gazeta-ն:
Լոտի մեկնարկային գինը 9 հազար դոլար էր: Գծանկարը Թրամփը բարեգործական կազմակերպության համար նկարել է 2005 թվականին սեւ մարկերով:
Գծանկարում նախագահը պատկերել է Նյու Յորքի «Թրամփ թաուեր» երկնաքերը: