News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի քաղաքական բարձրաստիճան ամենամյա ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Նյու Յորքում՝ կազմակերպության գլխամասային գրասենյակում, անցկացրին կլոր սեղան-քննարկում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամից (COAF) NEWS.am-ին հայտնում են, որ «Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված հանրօգուտ ներդրում եւ նորարարություն» խորագրով միջոցառումը քննարկում էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նպատակներին համահունչ սոցիալական ձեռներեցությունն ու նորարարության ազդեցության խթանումը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց քննարկման նպատակները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր կառավարության գերնպատակը պետք է լինի ապահովել ժողովրդի բարեկեցությունը. «Հայաստանը հզոր ներուժ ունի բազում ոլորտներում, այդ թվում՝ գաղափարների ուսումնասիրության եւ իրագործման»։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը միջոցառման բանախոսներից էր։ Ներկայացնելով Հիմնադրամի գործունեությունը եւ Հայաստանի գյուղական համայնքների հզորացման իրենց տեսլականը՝ նա նշեց, որ COAF-ի նորարական մոդելի շնորհիվ վերջին 13 տարիների ընթացքում նոր շունչ է առել 44 գյուղ, շուրջ 67.000 մարդու կյանք է փոխվել (Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=JILUWqyaV70)։

«Մեր նպատակն է զորավիգ լինել Հայաստանի անտեսված համայնքների երիտասարդ սերնդին։ Սակայն մենք չենք կարող որակյալ կրթություն ապահովել ավերված շենքային պայմաններում»,- ասաց դոկտոր Գարո Արմենը։

COAF-ը համադրում է ենթակառուցվածքային բարեկարգումների ծրագրերը (հիմնանորոգված դպրոցներ, հիվանդանոցներ, համայնքային կենտրոններ եւ համայնքային նշանակության այլ կարեւոր կառույցներ) միջազգային որակի կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական եւ համայնքային ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը։ Գերնպատակն է ուղղորդել եւ հնարավորություն ընձեռել հայաստանցիներին, ովքեր գրագիտության բարձր մակարդակ եւ մեծ  ներուժ ունեն,  հստակեցնելու ու կառուցելու սեփական ապագան։

Այնուհետեւ նա ներկայացրեց COAF-ի նորարարական ՍՄԱՐԹ նախաձեռնությունը. ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների եւ անգլերենի կատարելագործման շնորհիվ այն կապ է ապահովում Հայաստանի գյուղերի բնակչության եւ աշխարհի միջեւ. «Այս մոտեցման նպատակն է հայ գյուղացուն հասանելի դարձնել լավագույն կրթությունն ու մասնագիտական  վերաորակավորումը։ Այս կերպ գյուղական համայնքների առաջընթացի թռիչքային մեկնարկը կտանք»։

Նախատեսված 20  ՍՄԱՐԹ կենտրոնները փոխելու են գյուղական Հայաստանի բնութագիրը՝ ծառայելով որպես կրթական եւ ստեղծագործական հանգույց այն տարածաշրջաններում, որոնք ներկայումս զուրկ են նման հնարավորությունից. «Մենք ձգտում ենք ձեռք մեկնել Հայաստանի շուրջ 1000 գյուղական համայնքներին հենց ՍՄԱՐԹ կենտրոնների գործունեության միջոցով»։

Համաշխարհային նորարարության տեսանկյունից՝ դոկտոր Գարո Արմենն առաջարկեց ՍՄԱՐԹ մոդելը տեղայնացնել եւ գործարկել աշխարհի ցանկացած անկյունում. «Այն ունիվերսալ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար»։

Այն հարցին, թե ո՞րն է նորարարության եւ փոփոխությունների գաղտնիքը, Գարո Արմենն ընդգծեց կայուն նախաձեռնությունների կարեւորությունը, որոնք էլ կհանգեցնեն փոփոխությունների. «Անմխիթար պայմաններում գտնվող դպրոցի վերանորոգումը՝ առանց նպատակային կրթական ծրագրերի, չի կարող զարգացման թռիչքուղի լինել»։

Թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ՄԱԿ-ի կայուն զարգացման միջազգային օրակարգի համատեքստում նորարարական եւ ազդեցիկ նախաձեռնություններին։ Քննարկման բոլոր մասնակիցներն էլ համարվում են փոփոխությունների շարժիչը Հայաստանում՝ նկատի ունենալով կայուն զարգացման գործում նրանց տրանսֆորմացիոն ուժն ու նորարար լուծումները։

ՄԱԿ-ի կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին հայաստանյան այլ ազդեցիկ ձեռնարկություններ եւ կազմակերպություններ եւս` Սուրեն Ալոյան («Դասարան.am» կրթական ծրագիր), Մարի Լու Փափազյան (ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ), Քեւին Ջոնս (SOCAP), Բենի Բաներջի (Stanford ChangeLabs), Միկա Ռիկկո (Sitra Fund) եւ Հանս Վահլ (INSEAD)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ