News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի «Կարմիր խաչի» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ, եւ Հայկական «Կարմիր խաչի» ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Իտալիայի «Կարմիր խաչի» ընկերության եւ Հայկական «Կարմիր խաչի» ընկերության միջեւ համագործակցության հնարավորությունները: Մասնավորապես` քննարկվեցին քաղաքացիական պաշտպանության, առաջին բժշկական օգնության եւ հոգեբանական օգնության կազմակերպման հարցում իտալական կողմի հետ փորձի փոխանակման եւ համապատասխան դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման ուղիները:

Կողմերը խոսեցին փորձագետների աշխատանքների արդյունքների, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ՝ սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության եւ մեթոդների մշակման ոլորտում համագործակցության հնարավորության մասին:

Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծեց, որ արտակարգ իրավիճակների եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ այս ոլորտում նաեւ հայ-իտալական երկկողմանի համագործակցության համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին հրավիրեց մասնակցելու հուլիսի 28-ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ տակտիկական ուսումնավարժությանը:

Տպել
Ամենաշատ