Երեւանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից 2-ամյա երեխա է ընկել:  NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ երեխայի վիճակը ծանր է: 2-ամյա փոքրիկն ունի բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի կոտրվածք, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք, պոլիտրավմաներ:

Երեխան Երեւանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբից ընկել է տատիկի գրկից: