News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքական հաքերային «Ayyıldız Tim» խմբավորումը կոտրել է Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի թիվիթերյան էջը: Հաքերները տեղադրել են տեսանյութ, կատարել են գրառում, ինչպես նաև թողել են իրենց լուսանկարը:

Նրանք մասնավորապես, գրել են. «Հիմար թռչունը արտասահման է փախել և դրանով պարծենում է: Այդ թռչունին բռնելու գործը մեզ է մնացել: «Ayyıldız Tim»-ը ողջունում է»:

Նիշանյանը այս մասին գրառում է արել Facebook-ի իր էջում՝ հայտնելով, որ թվիթերյան էջը կոտրել են: «Կարծում եմ՝ թվիթերյան էջումս վիրուս կա, այն իմ վերահսկողության տակ չէ»,- գրել է նա եւ նրանց անվանել լուսնահաչ տվողներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը քաղաքական ապաստա է ստացել Հունաստանում:

«Ես քաղաքական ապաստան եմ ստացել Հունաստանում: Արդեն ունեմ կեցության իրավունքի քարտ»,-գրել է նա:

Նիշանյանը նաեւ նշել է, որ դեռ մի քանի օր առաջ է դիմել Հունաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու համար եւ նախօրեին՝ հուլիսի 26-ին, արդեն ստացել է դրական պատասխան:

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։ Այս տարվա հուլիսի 14-ին նա դուրս էր եկել բանտից ու այլեւս չէր վերադարձել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա դուրս է եկել նաեւ Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ