Ստամբուլի Շիշլիի շրջանի Փանգալթըի հայկական գերեզմանատան պատը հորդառատ անձրեւի հետեւանքով փլուզվել է։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Շիշլիի հայկական գերեզմանատան պատի փլուզման հետեւանքով 4 քաղաքացիներ են մնացել փլատակների տակ, որոնցից 3-ին հաջողվել է հանել։ Նշվում է, որ նրանք արագ տեղափոխվել են հիվանդանոց։
Ականատեսները պնդել են, թե նախկին հորդառատ անձրեւի ժամանակ արդեն երեւում էր, որ պատը փլուզման եզրին է։