News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուլնարա Քարիմովան հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել: Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարմովի դստերը՝ Գյուլնարա Քարիմովային մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուզբեկստանի գլխավոր դատախազության կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունում հայտնել են, որ Քարիմովային մեղադրանք է առաջադրվել երկրի քրեական օրենսգրքի 168-րդ, 178-րդ, 182-րդ, 189-րդ, 228-րդ եւ 243-րդ հոդվածներով։ 

Նշվում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Անցյալ տարի լուրեր տարածվեցին, թե Քարիմովան նոյեմբերի 5-ին թունավորումից մահացել է եւ հուղարկավորվել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը։ Ավելի ուշ աղբյուրը հերքել է այդ լուրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ