News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բարեփոխումների նոր փուլ սկսած պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ շփման միասնական հարթակ է ձեւավորել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարկ վճարողները եւ Հայաստանի մաքսային սահմանը հատողներն այսուհետ կարող են իրենց հետաքրքրող տեղեկատվությունն ստանալ մեկ հասցեից՝ www.petekamutner.am կայքից: «Ամսական մինչեւ 360 000 այցելու ունեցող հարկային եւ մաքսային ծառայությունների կայքերը ստեղծված են եղել արդիական մոտեցումներով, սակայն ժամանակին համընթաց կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել»,-նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Բիզնեսի հետ կայուն երկխոսություն եւ գործընկերություն պահպանելու նպատակով ստեղծված կայքը միավորում է մաքսային եւ հարկային ծառայությունների մասնագիտացված կայքէջերը: «Այցելուների կարծիքի եւ նոր տեխնոլոգիաների հիման վրա ձեւավորված հարթակը գործելու է օգոստոսի 1-ից»,-հայտնել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:

Կայքի շնորհանդեսին ներկա էին ՊԵԿ ղեկավարությունը, եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Ողջունելի է, որ ՊԵԿ-ը հավատարիմ է մնում որդեգրած սկզբունքին եւ կարեւորելով բիզնես հանրության հետ համագործակցությունը՝ նրանց շահերը ներկայացնող կառույցներին առաջարկում է գնահատել նորամուծությունն ու դիտողություններ ներկայացնել»,-նկատել է Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:

Կայքում առանձնացված է «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, որտեղ հնարավոր է իրականացնել բոլոր այն գործարքները, որոնք կոմիտեն էլեկտրոնային է դարձրել՝ արդիական գործելաոճ առաջարկելով բիզնեսին: Տեղեկատվությունը տարանջատված է ըստ թիրախային խմբերի. անհատ ձեռներեցը, ներկրողը, արտահանողը կամ զբոսաշրջիկը շատ արագ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները: Նոր ձեւավորմամբ հարկային օրացույցը հարկ վճարողին հուշում է՝ երբ եւ ինչ հարկատեսակ վճարել: Իսկ ներքին եւ ԵՏՄ տարանցման փնտրման համակարգերը ցույց են տալիս, թե ապրանք ներկրող բեռնատարը մաքսային սահմանը երբ է հատել եւ ուր է ուղեւորվում: «Կայքի միջոցով հնարավոր է ստուգել ՀԴՄ կտրոնի, դրոշմապիտակի վավերականությունը, ստանալ ներմուծողի, արտադրողի կամ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն. այսինքն՝ ՊԵԿ-ը սպառողին տրամադրում է հսկողական գործիքակազմը՝ հանրային հսկման հնարավորություն ստեղծելով»,-ընդգծել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ ՊԵԿ-հարկ վճարող առցանց շփումը խրախուսելու նպատակով գործարկված միասնական հարթակը միտված է գործարարի հարմարավետությանը եւ կոմիտեի հետ շփման նվազեցմանը: «Mobile» տարբերակի շնորհիվ կայք կարելի է մուտք գործել նաեւ բոլոր տեսակի սմարթֆոններից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ