News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի մասին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը:

Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի եւ Բաղրամյանի բաժինների, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր եւ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ սպանել, այնուհետեւ սավանով փաթաթել, կապել եւ 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր եւ թողնելով այնտեղ՝ հեռացել են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ռ. Մ.-ն եւ Ն. Ս.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ կասկածվում են նրա որդին եւ կինը, որոնք ձերբակալվել են: Նախնական տեղեկություններով սպանության դրդապատճառն ընտանիքում անհաշտ հարաբերություններն են եղել:

Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մանուկ Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ