News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսն ուրբաթ չի կարողացել նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից մշակված բժշկական ապահովագրական ծրագրի մի շարք դրույթների չեղարկման մասին որոշում կայացնել, որը ոչ պաշտոնապես ստացել է Obamacare անվանումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Դրա չեղարկմանը կողմ է քվեարկել 49 սենատոր, 51-ը՝ դեմ։

Ձայները կիսվել են ըստ կուսակցական պատկանելության՝ կողմ են քվեարկել հանրապետականները, դեմ՝ դեմոկրատները։ Փաստաթղթի ճակատագիրը վճռել են հանրապետական երեք սենատորներ (Ջոն Մակքեյն, Լիզա Մուրկովսկի եւ Սյուզան Քոլինզ), որոնք միացել են դեմոկրատ գործընկերներին։ 

Դիտորդները նշել են, որ քվեարկության ձախողումը ուժեղ հարված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքերին, քանի որ Obamacare-ի չեղարկումը նրա նախընտրական ծրագրի գլխավոր կետերից մեկն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ