News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է ակտիվորեն համագործակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ (ANCA) Հայաստանի պետական դպրոցներում կրթական, տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ մաթեմատիկայի ոլորտում «Հազարամյակի մարտահրավերների» դրամաշնորհին աջակցելու շուրջ:

«Վրաստանին վերջերս տրամադրված «Հազարամյակի մարտահրավերների» 140 մլն դոլար դրամաշնորհի հաջողությունը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հետ համանման կրթական փաթեթի համար, քանի որ երկրի IT ոլորտում նկատելի է տնտեսական կտրուկ աճ»,- նշել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Նրա կարծիքով՝ «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում 100,000,000 դոլար կամ ավելի ներդրումները կհանգեցնեն աղքատության կրճատմանը, տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ կապերի խորացմանը եւ կօգնեն ապագա սերունդներին:

«2006 թվականին «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում Հայաստանի ստացած առաջին դրամաշնորհը շատ հաջող էր: Ավելի քան 170 մլն դոլարի ներդրում է տրամադրվել գյուղական վայրերում աղքատությունը կրճատելու համար»,- ասել է Շիֆի ներկայացուցիչը՝ հավելելով, որ եկել է նոր դրամաշնորհի հարմար ժամանակը՝ նախատեսված կրթության համար, որը Հայաստանին կօգնի հաջորդ քայլը կատարել դեպի տնտեսական կայուն աճ եւ աճող միջին խավ:

«Վերջին շաբաթվա ընթացքում ես շատ եմ զրուցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարության եւ հայկական դեսպանատան հետ այս կարեւոր նախագծի առաջընթացի մասին, եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությունը շարունակելու հույս ունեմ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստանը բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում է»,- նշել է Շիֆը:

Կոնգրեսի եւ վարչակազմի հետ քննարկումներին զուգահեռ՝ ANCA-ն բանակցություններ է վարել «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում Հայաստանի հետ գործընկերությամբ շահագրգռված ամերիկյան համալսարանների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ