News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում  Տ. Եզրաս արք.Ներսիսյանն օրերս  ընդունել է Հովհաննես Այվազովսկու հետնորդներին, ովքեր ապրում են Ավստրալիայում եւ ՌԴ են ժամանել մեծանուն նկարչի ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

armchurch.info-ի փոխանցմամբ, Սրբազան հայրը հյուրերին ուղեկցեց Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ մոմ վառեցին եւ ծանոթացան Հայ Եկեղեցու պատմությանը:Եզրաս Սրբազանն առանձնակի ջերմությամբ ցույց տվեց իր աշխատասենյակում պահվող Հ.Այվազովսկու բնանկարը` նշելով, որ աշխարհահռչակ ծովանկարիչը եղել է մեծ հայասեր եւ հայկական թեմաներով բազում կտավներ ունի:

«Իմ ծնողներն ասում էին, որ մենք Այվազովսկու հետնորդներն ենք, ես, անշուշտ, պարծենում էի այդ փաստով, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը:Միայն վերջին տարիներին եմ սկսել իմ արմատներով հետաքրքրվել: Հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայերի հետ առաջին անգամ եմ շփվում:Դա եղավ այստեղ` Մոսկվայի հայկական եկեղեցում:Ես շատ ուրախ եմ, որ բացահայտում եմ մի աշխարհ, որի հետ կապված եմ գենետիկորեն, եւ որի շնորհիվ պիտի դառնամ իմ արմատները»,- հանդիպման ժամանակ իր տպավորություններն է կիսել Անդրեյ Միլլերը:

Նշենք, որ հուլիսի 28-ից 30-ը Թեոդոսիայում սկսվում են Մեծ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնց Ղրիմի հանրապաետության նախագահ  Սերգեյ Ակսյոնովի հրավերով մասնակցելու է նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի Առաջնորդ Տ.Եզրաս արք.Ներսիսյանը:

2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ): Հայաստանի Ազգային պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես եւ գիտաժողով:

Տպել
Ամենաշատ