News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հուլիսի 27-ին հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ լատվիական պատվիրակության ղեկավար Էդվինս Սնորի և ԵԽԽՎ լատվիական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրիս Բերզինշի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը լատվիացի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց հրադադարի խախտումների վերաբերյալ միջնորդների կոչերին հակադրվող Բաքվի անընդունելի վարքագիծը և ապակառուցողական հայտարարությունները։ Դեսպանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր սադրիչ գործելաոճը փորձում է պարտադրել նաև բազմակողմ և երկկողմ համագործակցության ձևաչափերում՝ ի հեճուկս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ