News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Պիեռ Բուասսիի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Բուասսին ներկայացրեց Լիբանանի սոցիալական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:

Դեսպան Մկրտչյանն իր հերթին զրուցակցին տեղեկացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների եւ ակնկալվող արդյունքների մասին, անդրադարձ կատարվեց Լիբանանի եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներին ու ընտրական գործընթացներին:

Կողմերը նպատակահարմար համարեցին փոխադարձաբար ուսումնասիրել երկու երկրների սոցիալական ոլորտներում արձանագրված հաջողություններն ու դրանց հիման վրա մշակել եւ իրագործել համատեղ ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ