News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 34-ամյա Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց Արտակ Դ.-ն եւ 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ն վիճաբանել են իրար հետ՝ Պետրոս Ն.-ի կողմից Արտակ Դ.-ի սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 27-ին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-տ հայտնել էր, որ հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալ Արտակ Դ.-ն, ով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներն ստացել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում մի քանի անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Արտակ Դ.-ն 2014թ. 5 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ. իր վարած ավտոմեքենայով Գյումրի-Երեւան ճանապարհին այլ մեքենայի բախվելու հետեւանքով երկու հոգու մահվան պատճառ դառնալու համար: Նա համարվել է բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ եւ կարողացել է դուրս գալ ՔԿՀ-ից:

Ըստ մեղադրական եզրակացության Արտակ Դ.-ն 2013թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 22-30-ի սահմանում, իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի 35 TO հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, երթեւեկելով Գյումրի- Երեւան ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, հասնելով ճանապարհի 84.5 կմ հատվածին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող Հարություն Սիմոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 25 OU 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հարություն Սիմոնյանին եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր Ա. Կարճիկյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ