News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանի ափին տեղի ունեցող երկրորդ ամենամյա «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակում անցկացվող CampFire Talk-երից մեկն անցկացրել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։

Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովի ընթացքում խարույկի շուրջ հավաքված մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով արդիական թեմայի՝ բլոքչեյնների մասին։

Մասնավորապես, նա ծանոթացրել է մասնակիցներին բլոքչեյնների պատմության հետ, պատմել է կրիպտոարժույթի եւ մայնինգի մասին, ներկայացրել է բլոքչեյնների կիրառման ոլորտներն ու Ethereum հարթակը։

«Ինձ հաջողվեց մասնակցել եւ ելույթով հանդես գալ հիանալի միջոցառմանը՝ Sevan Startup Summit 2017-ին։ Շատ ոգեւորիչ միջոցառում էր, ակտիվ երիտասարդներ էին եւ հետաքրքիր գաղափարներ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս ամենն անցկացնելու եւ ինձ հրավիրելու համար», - ասել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։

Նշենք, որ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափների եւ ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ եւ մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաեւ Beeline-ի աշխատակիցները։

Beeline-ը հանդես է գալիս որպես «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից եւ ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ