News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է մինչեւ սեպտեմբերի 1-ը Մոսկվայում դիվանագետների թիվը համապատասխանեցնել Վաշինգտոնում ռուս դիվանագետների թվին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունում։

 «Ամերիկյան կողմին առաջարկում ենք մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան եւ Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Վլադիվոստոկի հյուպատոսարաններում աշխատող դիվանագիտական աշխատակիցների եւ տեխնիկական անձնակազմի թիվը համապատասխանեցնել ԱՄՆ-ում գտնվող ռուս դիվանագետների եւ տեխնիկական անձնակազմի աշխատակիցների թվին։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան դիվանագիտական եւ հյուպատոսական հաստատություններում աշխատողների թիվը կրճատվում է հանսելով 455-ի։ ԱՄՆ-ում մեր դիվանագետների թվի կրճատման ամերիկյան իշխանությունների նոր միակողմանի գործողություններին հայելային պատասխան կհետեւի»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ