Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան խոցել է բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Մեքքայի ուղղությամբ, նշված է կոալիցիայի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն:
Հրթիռը խոցել են քաղաքից 69 կմ հարավ: Հարձակումը կատարել են ըմբոստ հուսիթները, նշված է կոալիցիայի հայտարարության մեջ:
Կոալիցիայում հրթիռի արձակումն անվանել են «հաջը տապալելու անհաջող փորձ», որն այս տարի կսկսվի օգոստոսի 30-ին:
2014 թվականից Եմենում շարունակվում է կառավարության ուժերի եւ ըմբոստ հուսիթների դիմակայությունը: 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի ներգրավումից հետո այն նոր ուժով է բռնկվել: