News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ Կոտայքի մարզի Արգել գյուղում «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում հուլիսի 28-ին համատեղ հատուկ մարտավարական զորավարժություններ են տեղի ունեցել՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների եւ նրանց բրիտանացի ու ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։

Զորավարժություններն անցկացվել են Քանզասի ազգայի գվարդայի եւ Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի հետ համագործակցության շրջանակում։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Քանզաս նահանգի գեներալ-համհարզ Լի Թաֆանելին, Հայաստանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ռիչարդ Միլսն ու Ջուդիթ Ֆարնուորթը։

Զորավարժությունների թեման հետեւյալն էր. «Քիմիական, ճառագայթային մոնիթորինգի իրականացում, հրդեհը հանգցնելու եւ փրկարարական աշխատանքներ, ինչպես նաեւ քլոր տեղափոխող բեռնատարի եւ երկու ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերում»։

Միջոցառման ավարտին ԱԻ նախարարը մասնակիցներին պարգեւատրվել է վկայագրերով եւ նվերներով։

«Համատեղ զորավարժությունների արդյունքում դուք հմտություններ ձեռք բերեցիք, որոնք ավտոմատ պրոֆեսիոնալիզմի են հասնում։ Մեր երկրների բնակչությունը արտակարգ իրավիճակներում մեզանից արագ արձագանքում է պահանջում»,-ասել է Դավիթ Տոնոյանը։

Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն, իր հերթին, ընդգծել է. «Այն դժվարին պահերին, երբ դուք կանգնած եք վտանգին դեմ հանդիման, սովորական մարդիկ փախչում են այդ վտանգից»։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը կիսվել է զորավարժությունների մակարդակից ու արդյունքներից ստացած հաճելի տպավորութուններով։ «Դա փորձի փոխանակում է միեւնույն գործով զբաղվող մարդկանց միջեւ, եւ յուրաքանչյուրը կարող է կատարելագործել իր հմտություններն ու ունակությունները»,-ասել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ