News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա նոյեմբերին Հնդկաստան կայցելի:

Հնդկաստանի Չենաի քաղաքում հուշարձան կտեղադրվի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի պատվին: Չենաի այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կդնի հուշարձանի առաջին քարը: Այս մասին Times of India-ի հետ զրույցում հայտնել է Չենաիում Հայաստանի հյուպատոս Շիվքումար Էաշվերանը:

Հյուպատոսի խոսքով՝ Հնդկաստանի եւ Հայաստանի հարաբերությունները վերջին մի քանի տարիներին արագ տեմպերով են զարգանում: Տարբեր ինստիտուտների միջեւ հուշագրեր են ստորագրվել, երկրները կապերն ակտիվորեն խորացնում են կրթական ոլորտում:

Էաշվերանը նշել է, որ հայերը Չենաի (պատմական Մադրաս) են եկել ավելի քան 300 տարի առաջ: Այստեղ նրանք զբաղվել են մետաքսի, թանկարժեք քարերի մշակմամբ: Բրիտանացիների կառավարման ժամանակահատվածում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ վաշխառուներ են եղել:

1728 թվականին հայ վաճառականներից Պետրուս Ուսկանն այստեղ կամուրջ է կառուցել: 1712 թվականին քաղաքում նաեւ Կույս Մարիամի հայկական եկեղեցի է կառուցվել: «Մադրասի հայերը հռչակավոր էին իրենց տպագրությամբ եւ բարեգործությամբ: Այստեղ հրատարակվել է հայկական «Ազդարար» թերթը»,- նշել է հյուպատոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ