News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կպատրաստի Ռուսաստան ապխտած մսամթերքի արտահանմանը վերաբերող եզրակացությունը: Այս մասին հուլիսի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության անասնաբուժական տեսչության  ղեկավար Հովհաննես Մկրտչյանը:

Հում (ջերմամշակման չենթարկվող) մսամթերքի եւ կաթնամթերքի վրա արգելք էր սահմանվել 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում դաբաղի նոր տարատեսակի բռնկման պատճառով: 2016 թվականի սկզբին Ռուսաստանից անհրաժեշտ պատվաստանյութի խմբաքանակ են ստացել, եւ համաճարակը չեզոքացվել է: Այդուհանդերձ, Ռուսաստանի սանիտարական մարմիններն արգելքը հանելու համար սպասում էին մանրակրկիտ վերլուծության արդյունքներին:

Նշենք, որ հում միս (այդ թվում՝ թռչնամիս) Հայաստանից Ռուսաստան չի արտահանում: Սակայն արգելքը վերաբերում էր նաեւ ապխտած մթերքներին (բաստուրմային եւ սուջուխին): Այն արտահանվում էր Ռուսաստան, չնայած շատ փոքր ծավալներով:

Վերջին մի քանի ամիսներին փաստահավաքության նպատակով Հայաստան են ժամանել «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները: «Պետական ծառայության աշխատակիցները դաբաղի առկայության ստուգումներ են կատարել արյան հարյուրավոր նմուշներում, ըստ որում՝ ռուսաստանցի գործընկերների համար իրենց աշխատանքը լիովին հրապարակային են իրականացրել: Այդ պատճառով ստուգումների վերաբերյալ նրանց մոտ կասկածներ չեն առաջացել: Վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի առաջիկա օրերին»,- նշեց Մկիրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ