News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խախտել է տեղեկություն ստանալու իր իրավունքը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձը երկրում հավատարմագրված և գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչությունների, մասնավորապես՝ դրանց իրավաբանական հասցեների, ինչպես նաև ղեկավարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել է Արտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան տեղեկացվել է, որ հետաքրքրող տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, մինչդեռ անազատության մեջ գտնվող անձին արգելված է ունենալ համացանցից օգտվելու հնարավորություն:

Պաշտպանի միջամտությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է եղած գրագրությունը և համոզվել, որ կալանավորին  հետաքրքրող տեղեկատվությունը նրան չի տրամադրվել: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ  տեղեկատվությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է ուղարկել թղթային տարբերակով:

Տպել
Ամենաշատ